Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն դրվագները:
Երկար դադարից հետո լավագույն դրվագների մեջ են հայտնվել 2011 թվականի չեմպիոն Բոսթոն «Բրյունս»-ի հարձակվողների փայլուն գոլերը: Փլեյ-օֆֆ դուրս գալու համար պայքարող Նեշվիլ «Փրեդաթորս»-ը 1:6 հաշվով հաղթանակի հասավ Չիկագո «Բլեքհոուքս»-ի նկատմամբ, իսկ հանդիպման բոլոր գոլերն ընդգրկվեցին լավագույն դրվագների մեջ: 5-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Ալեքսանդր Օվեչկինը: Նրա գոլը ևս ընդգրկված է լավագույն դրվագների թվում: