Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ այսօր Մուշում տեղի է ունեցել երկրաշարժ: Այն գրանցվել է ժամը 13.35-ին և ունեցել է 5 մագնիտուդ ուժգնություն: Մուշի երկրաշարժը զգացվել է նաև Էրզրումում և Աղրըում (Արարատ): Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ չեն գրանցվել:











































