Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ի՞նչ շարունակություն կունենա Րաֆֆիի քայլը

Եվ այսպես, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից, որտեղ Սամվել Ալեքսանյանի դեմ առաջադրվել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Ինչպես գիտենք, այդ ընտրատարածքում ընդդիմադիր երկու հայտնի թեկնածուների առաջադրումը դարձավ, այսպես ասած, ներընդդիմադիր լուրջ բախման պատճառ: Րաֆֆի Հովհաննիսյանին նույնիսկ մեղադրում էին իշխանական պատվեր կատարելու մեջ: Այսօր, փաստորեն, այդ թնջուկը հանգուցալուծվում է: Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով, որ համատեղ քննարկումների ընթացքում ընդդիմադիր ուժերը բոլոր ընտրատարածքներում հասնեն նրան, որ լինի ընդդիմադիր մեկական թեկնածու, և միմյանց չխանգարեն ընդդիմադիր տարբեր ուժեր ներկայացնող գործիչները։

Ինչպես հայտնի է, Երևանում էլի կան այդպիսի ընտրատարածքներ, որտեղ ընդդիմադիր թեկնածուներ են առաջադրվել Կոնգրեսից էլ, «Ժառանգություն»-ից էլ: Ընդ որում, խնդիրն այստեղ այն է, որ այդ տարածքներում երկուստեք հայտնի թեկնածուներ են և միմյանց ակնհայտորեն խանգարելու են: Ներկայումս հարց է ծագում. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմադիր համատեղ խորհրդատվությունների պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և ընդդիմադիր ուժերը համատեղ են փորձելու պայքարել մեծամասնական ընտրատարածքներում, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը միակողմանի քայլ է կատարում՝ այդպիսով փորձելով խթանել ընդդիմության, այսպես ասած, պատասխան քայլերը և ստեղծելով համատեղ գործողությունների հարթակ: Հնարավոր է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը պայմանավորված է զուտ «ժառանգության» և իր վարկանիշի հանդեպ եղած վտանգներով:

Բանն այն է, որ վերջին օրերին «Ժառանգություն»-ը թե իր առաջնորդի մեծամասնական քայլի հետևանքով, թե նաև համամասնական ընտրացուցակի կազմի շուրջ ծավալված աղմուկի հետևանքով հայտնվել էր բավական նկատելի քննադատության և կասկածի ալիքի տակ, և որքան էլ կուսակցությունն ու կողմնակիցները փորձեին հերքել մեղադրանքները, կասկածները, միևնույն է՝ կարծես թե ակնհայտ էր դառնում, որ կա կոնկրետ գործողությամբ հակառակ էֆեկտ ձևավորելու անհրաժեշտություն: Չի բացառվում, որ թիվ 7-ի հետ կապված ներկայիս որոշումը, որ կայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հենց այդ քայլերից մեկն է:

Դժվար է ասել, թե այն ինչ էֆեկտ կարող է ունենալ «Ժառանգության» շուրջ վերջին օրերի աղմուկը մարելու կամ նվազեցնելու տեսանկյունից, սակայն ակնհայտ է մի բան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը դրական է ընդդիմադիր ընդհանուր մարտավարության տեսանկյունից, թեև փաստացի այդպիսի մարտավարություն չկա, և այն դեռ նոր միայն պետք է ձևավորվի: Հենց այստեղ էլ հարցն է՝ արդյոք ընդդիմության դաշտում կլինե՞ն համարժեք քայլեր նաև հակառակ ճամբարից, և «Ժառանգություն»-ն ու Կոնգրեսը կփորձե՞ն գտնել այս ընտրությանը շատ ավելի ռացիոնալ և արդյունավետ ընդդիմադիր մարտավարության տարբերակներ, թե՞ ամեն ինչ կավարտվի նրանով, որ Կոնգրեսը Րաֆֆիի թեկնածությունը հանելը ընդամենը կներկայացնի որպես իր հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում