Գաղտնազերծված արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Բի-Բի-Սի»-ի միջազգային բաժնում 1970-ականներին աշխատել են հարավսլավացի լրտեսներ: Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը:
Պետական անվտանգության ծառայությունում աշխատող հետախույզները պետք տեղեկացնեին Հարավսլավիային իրենց բրիտանացի գործընկերների ու հայրենակիցների, ինչպես նաև փախստականների կյանքի մասին, որոնք արտագաղթել էին սոցիալիստական հանրապետությունից:
Լրտեսներին թվում է եղել նաև ներկայիս Սլովենիայի պատգամավոր Միտյա Մերսոլը, որը որպես տնօրեն է աշխատել «Բի-Բի-Սի»-ի սլովենյան բաժնում:
Հարավսլավական հետախուզությունում, ինչպես ցույց են տվել փաստաթղթերը, Մերսոլը հայտնի է եղել «Լեզվաբան» անունով:
Մինչ 1971թ., երբ նա սկսել է աշխատել «Բի-Բի-Սի»-ում, նրան գաղտնագիր են սովորեցրել և տվել են տեսախցիկ, որպեսզի կարողանա լուսանկարել փաստաթղթերը:
Անձամբ Մերսոլը փաստաթղթերի հայտնաբերումից հետո ասել է, որ ջանացել է այնպես աշխատել, որ «որ ոչ ոքի չվնասի»:
Չճշտված տեղեկությունների համաձայն` Մերսոլը համաձայնել է դառնալ հետախույզ, որպեսզի խուսափի բանակում ծառայելուց:
Փաստաթղթերն ընդգրկում են ոչ միայն 1970-ականները, այլև 1950-1980-ականները:











































