Դուբայում կայացել է մուսուլման կանանց համար նախատեսված հագուստների հավաքածուի ցուցադրությունը, որը կրում է «Լեդի Չեչնիա» անվանումը: Այն ներկայացված է Firdaws նորաձևության տան կողմից, որը 2009 թ. հիմնադրել է Ռամզան Կադիրովի կինը` Մեդնին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ցուցադրությունն առաջին անգամ է ներկայացվում Չեչնիայի սահմաններից դուրս: Մեդնին, ինչպես հաղորդում է Русские Эмираты-ն, իր խոսքում ասել է, որ դա «առաջին քայլն է Մերձավոր Արևելքի նորաձևության աշխարհը նվաճելու ուղղությամբ»:
Դուբայում ներկայացված է եղել ընդհանուր առմամբ 70 առօրյա և երեկոյան զգեստ` ներառյալ հարսանեկան զգեստներ` համապատասխան մուսուլմանական ավանդույթներին:
Հավաքածուի դիզայներներն են Զարիմա Յախաևան ու Զաուր Մամեդովը:
Ներկայումս հագուստները հնարավոր է ձեռք բերել Գրոզնիի բուտիկներում: Հետագայում նորաձևության տունը պատրաստվում է խանութների բացել տարբեր երկրներում, այդ թվում` ԱՄԷ-ում:










































