Սիրիայի տրոհված ընդդիմադիր խմբերը պատրաստվում են հանդիպել Թուրքիայում` փորձելու համար կազմել «ազգային ծրագիր», որի նպատակն է իշխանությունից հեռացնել նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը:
BBC News-ի փոխանցմամբ` հիմնական ընդդիմադիր շարժումը` Սիրիայի Ազգային խորհուրդը, ասել է, որ բոլոր հակակառավարական խմբերը հրավիրվել են Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:
Երկրում ընդդիմությունն արդեն թուլացել է ներքին վեճերի պատճառով` կորցնելով սիրիացիների աջակցությունը:
Մոսկվայում Քոֆի Անանի հետ հանդիպումից հետո նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ աջակցում է ՄԱԿ-ի բանագնացին, և որ սա միգուցե Սիրիայում քաղաքացիական պատերազմը կանխելու վերջին հնարավորությունն է:










































