Չիլիում երեկ երեկոյան տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.2 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ցնցումների էպիկենտրոնը եղել է 10կմ խորության վրա Տալկա նահանգի համանուն կենտրոնից 100կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ոմանք դա բացատրել են նրանով, որ էպիկենտրոնը գտնվում է բավականին հեռու երկրի մայրաքաղաքից:
Ցունամիի վտանգի մասին նույնպես չի հայտարարվել:








































