Հայաստանում խոշոր եղջերավոր անասունները 2011թ. նախորդ տարվա համեմատ ավելացել են 4.9%-ով՝ կազմելով 599,243 գլուխ: Այդ թվում՝ կովերի գլխաքանակն ավելացել է 4%-ով (283,349 գլուխ), խոզերինը նվազել՝ 5.8%-ով (108,088 գլուխ):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում ոչխարների և այծերի քանակն ավելացել է 10.8%-ով (590,214 գլուխ), այդ թվում՝ ոչխարների աճը կազմել է 11.5% (561,634 գլուխ), իսկ այծերը նվազել են 1.1%-ով (28,580 գլուխ):











































