Լոս Անջելեսի հիասքանչ առանձնատունը, որտեղ Ջոն Քենեդին 1953 թվականին անցկացրել էր իր մեղրամիսը, վաճառվում է 95 միլիոն դոլարով:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Beverly House-ը, որը 29 ննջասենյակ և 40 լոգարան ունի, համարվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ առանձնատներից մեկը:
Այդ առանձնատանն են նկարահանվել նաև «Կնքահայրը» ֆիլմի մի քանի կադրեր:
Տունը 2007 թվականին վաճառվում էր 165 միլիոն դոլարով:
















































