Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործությունը, որը, ըստ որոշ աղբյուրների, գրվել է, երբ նա ընդամենը 10 տարեկան էր, հայտնաբերվել է Ավստրիայում:
BBC-ն հաղորդում է, որ ստեղծագործությունը, ամենայն հավանականությամբ, գրվել է 1676 կամ 1678 թվականին: Այն հայտնաբերվել է ձեղնահարկում` նոթատետրի մեջ:
Հետազոտողները միայն վերջերս են հստակ ապացույց գտել, որ Allegro Molto-ն Մոցարտի ստեղծագործությունն է: Այն գրված է եղել մի նոթատետրի մեջ, որը կրել է Del Signore Giovane Wolfgango Mozart անունը:
160 էջից բաղկացած նոթատետրում եղել են նաև ստեղծագործություններ, որոնք գրվել են Մոցարտի հոր կողմից:










































