TMZ-ը հաղորդում է, որ Քիմ Քարդաշյանը որոշել է մեղադրանք ներկայացնել այն կնոջ դեմ, ով հինգշաբթի օրը կայացած միջոցառման ժամանակ նրա գլխին ալյուր էր լցրել:
Քիմին մոտ աղբյուրները հայտնում են, որ նա միջադեպի օրը մեղադրանք չի ներկայացրել այդ կնոջ դեմ, քանի որ չի ցանկացել հեռանալ միջոցառումից, որը կազմակերպված էր բարեգործական նպատակներով:
Սակայն հեռուստատեսային աստղը դա պատրաստվում է անել գալիք մի քանի օրերի ընթացքում: Հաղորդվում է, որ Քիմը ցանկանում է իր քայլով ցույց տալ, որ մարդիկ ազատ են սեփական գաղափարներ ունենալու հարցում, բայց դրանք չպետք է արտահայտեն բռնության միջոցով:









































