Ամերիկացի երգիչ Աշերը «Քարե ձեռքեր» ֆիլմում կխաղա Ռոբերտ Դե Նիրոյի և Գաել Գարսիա Բերնալի հետ: Ինչպես հաղորդում է Rolling Stone-ը, ֆիմը պանամացի բռնցքմարտիկ Ռոբերտո Դյուրանի մասին է:
«Ես պատրաստվում եմ անհավանական դերի»,- պատմել է երգիչը իր դերի` ամերիկացի բռնցքամարտիկ Շուգար Ռեյ Լեոնարդոյի մասին: Նրա խոսքերով` պարտաճանաչ կերպով պատրաստվում է նկարահանումներին` ամեն օր մարզվում է և վազում Լոնդոնում:
«Միայն տեսնեք, թե ես ինչպես եմ բռնցքամարտ պարապում. ես դա անում եմ նոր ձայնասկավառակ թողարկելու հետ զուգահեռ»,- ասել է նա: Ի դեպ, Աշերի հերթական յոթերորդ ձայնասկավառակը պետք է դուրս գա այս տարի:
«Քարե ձեռքեր»-ը լեգենդար թեթև քաշային բռնցքամարտիկ Ռոբերտո Դյուրանի մասին է, որի դերը կկատարի Գարսիա Բերնալը: Ֆիլմում ուշադրություն կդարձվի ինչպես բռնցքամարտիկի անձնական կյանքին, այնպես էլ նրա կարիերային` հատկապես Շուգար Ռեյ Լեոնարդոյի հետ մարտերին:
Կինոնկարի սցենարիստն ու ռեժիսորը վենեսուելացի Ջոնաթան Յակուբովիչն է, որը հայտնի է «Գիշերայի գնացք» ֆիլմով:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2013 թ.-ին:






































