Հոնգկոնգի վարչակազմի նոր ղեկավար է ընտրվել Լին Չժենին, որը համարվում է Պեկինի դրածոն: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Մոտ 1000 մարդ էր հավաքվել այն շենքի մոտ, որտեղ անցկացվում էին ընտրությունները: Նրանք իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Հոնգկոնգի ընտրական համակարգի: Վարչակազմի ղեկավար է ընտրում Պեկինի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովը, որը հիմնականում բաղկացած է Հոնգկոնգի գործարար էլիտայից:
Agence France Presse-ի փոխանցմամբ՝ որոշ ցուցարարներ փորձել են մուտք գործել շենք, սակայն նրանց խոչընդոտել են ոստիկանները:
Ավելի վաղ չինական իշխանությունները հայտարարել էին, որ Հոնգկոնգի համապետական ընտրությունները տեղի կունենան 2012թ.-ից ոչ շուտ, սակայն դրանք կկայանան 2017 թվականին: Լին Չժենը խոստացել է նպաստել ժողովրդավարության հաստատմանը:
Քվեարկությանը մասնակցած 1132 ընտրողներից Լին Չժենի օգտին քվեարկել է 689 մարդ:









































