Հազարավոր ոստիկաններ են հայտնվել Աթենքի և հունական այլ քաղաքների փողոցներում: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմությունը կօգտագործի տոնը՝ բողոքելու համար կոշտ տնտեսական քաղաքականության դեմ, որն ընդունվել է կառավարության կողմից վարկեր ստանալու համար:
Առաջին անգամ մարդկանց արգելվում է հավաքվել Աթենքի կենտրոնում՝ Սինտամգա հրապարակում, որը հենց խորհրդարանի դիմաց է:
Պատերազմի հաշմանդամների կազմակերպությունը հայտարարել է, որ բոյկոտելու է անկախության առթիվ իրականացվող պաշտոնական արարողությունները` ի նշան նպաստների կրճատման դեմ բողոքի:









































