Հաղորդվում է, որ Հնդկաստանի հյուսիսային շրջանում փլուզվել է կամուրջ` դառնալով 6 մարդու մահվան պատճառ, ևս 18 մարդ վիրավորվել է:
The Washington post-ի փոխանցմամբ` Հնդկաստանի Press Trust-ից տեղեկություններ են ստացվել, որ դեպքը տեղի է ունեցել Ութարախանդ նահանգում` այսօր առավոտյան: Սպանվածներից և վիրավորներից շատերը կամրջի վրա շինարարական աշխատանքներ են կատարել:
Դժբախտ պատահարի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն:










































