ԱՄՆ բանակը որոշել է, որ որևէ զինվոր չի պատժվելու նոյեմբերին Պակիստանի վրա ՆԱՏՕ-ի օդային հարձակման մեջ ներգրավված լինելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով մահացել էր պակիստանցի 24 զինվոր, որից հետո լարվածություն էր առաջացել երկու երկրների հարաբերություններում:
The New York Times-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետաքննությունը դեկտեմբերին պարզել էր, որ օդային հարձակման մեջ մեղավոր են եղել ամերիկյան և պակիստանյան կողմերը, նաև հաղորդվել էր, որ պակիստանցիների կրակոցներն են դարձել օդային նման հարձակման պատճառ: Պակիստանը իր հերթին հերքել էր` ողջ մեղքը գցելով ամերիկացի զինվորների վրա:
ԱՄՆ-ը որոշել է իրականացնել երկրորդ հետաքննությունը` պարզելու համար, թե արդյոք որևէ զինծառայող մեղավո՞ր է Պակիստանի վրա օդային հարձակում գործելու համար: Հետաքննությունը պարզել է, որ ամերիկացիները կրակել են ինքնապաշտպանության նպատակով:











































