Monday, 08 06 2026
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանը պետք է հանդես գա առավել կառուցողական դիրքերից. Դավիթ Բաբայան

Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մարտի 22-ի համատեղ հայտարարության մեջ արտառոց որևէ դրույթ չկա և այն կարելի է դասել սովորական դարձած հայտարարությունների թվին, սակայն խիստ կարևոր է, որ դրանում մեկ անգամ ևս շեշտվում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Խաղաղ կարգավորման դրույթն ամենաէականն ու շոշափելին է, որ կա Հիլարի Քլինթոնի, Սերգեյ Լավրովի ու Ալեն Ժյուպենի հերթական հայտարարության մեջ»,- նշեց նա:

Բաբայանի խոսքով՝ հակամարտությունն արդեն իսկ լուծված է: «Այլ բան է, որ Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը և հանդես գա առավել կառուցողական դիրքերից»,- նկատեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարը:

Նշենք, որ նախօրեին իրենց համատեղ հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները նշել են. «Կոչ ենք անում հակամարտության կողմերին դրսևորել հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամք: Նաև կոչ ենք անում կողմերին ավարտել շրջանակային համաձայնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման, ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա մշակված՝ խնդրի վերջնական կարգավորման շուրջ աշխատանքը, ինչը թույլ կտա հանել տարածաշրջանը ստատուս-քվոյի շրջանակներից և ապահովել անվտանգ ու բարգավաճ ապագա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում