Թուրքական ռազմածովային ուժերի ֆրեգատը խախտել է Հունաստանի ծովային սահմանը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային անվտանգության շտաբի պետը:
Նրա տվյալներով՝ «Հազիանտեպ» ֆրեգատը մտել է հունական սահմանային ջրեր` Էգեյան ծովում Կիֆնոս կղզուց հարավ, և լքել է այդ սահմանը 3,5 ժամ անց: Հիմա թուրքական նավը գտնվում է միջազգային ջրերում:
Հունական նավերը և ռազմական նավերը ակնդետ հետևում են թուրքական ֆրեգատի շարժմանը:
Ծովային սահմանի խախտման մասին հայտարարությունն արվել է Հունաստանի Անկախության տոնից` մարտի 25-ից մեկ օր առաջ: Այս օրը հույները տոնում են թուրքական կայսրության դեմ ապստամբության 191 ամյակը:
Հունաստանի և Թուրքիայի միջև կան բազմաթիվ խնդիրներ, չնայած վերջին 15 տարիների ավելի բարելավված հարաբերություններին:









































