«Թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերայի կողմից սպանությունների համար օգտագործված զենքը գտել են նրա կողմից վարձված ավտոմեքենայի մեջ: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
«Ֆրանսէնֆո» և «Եվրոպա 1» ռադիոկայանները պնդում են, որ սպանության զենքը գտնվել է ոչ թե ալժիրցի 23–ամյա Մ. Մերայի բնակարանում, այլ վարձակալութամբ վերցրած մեքենայի մեջ:
Նույն աղբյուրները մանրամասնում են, որ պատուհանից նետված հրացանը, որը բանակցությունների ժամանակ տղամարդը տվել էր ռացիայի փոխարեն, չի հանդիսանում սպանության զենքը, որով նա սպանել էր 7 մարդու:







































