Հարավկորեական իշխանությունները կփորձեն Սեուլում մարտի 22-27-ը կայանալիք գագաթնաժողովը` նվիրված ատոմային անվտանգության պլատֆորմին, օգտագործել «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված աղմկոտ քարոզարշավի» նպատակով: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը, այդպիսի կարծիք է հայտնել Կորեայի խաղաղ միավորման հարցով կոմիտեի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Սեուլում նման կեղտոտ քարոզչության համար որպես առիթ են ընտրել ԿԺԴՀ-ի միջուկային զսպվածության քաղաքականությունը, ինչպես նաև ապրիլին սպասվելիք «Կվանմյոնսոն-3» («Կարմիր աստղ-3») արհեստական արբանյակի արձակումը, որը պետք է գործարկվի «խաղաղ նպատակով ու պետք է նվիրվի Կիմ Իր Սենի 100-ամյակին»:
Հյուսիսկորեական կոմիտեն նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ն համապատասխան վճռական գործողություններ կիրականացնի, եթե «Հարավային Կորեայի խամաճիկային ռեժիմը փորձի շանտաժի ենթարկել Փհենյանին Սեուլի միջազգային ֆորումում»:
«Ու եթե դրա հետևանքով վիճակը Կորեական կզում կտրուկ սրվի, ապա դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի հարավկորեացի պրովոկատորների վրա»,- նշված է Հյուսիսկորեական կոմիտեի հայտարարության մեջ:









































