Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԶՈւ մասնակցությունը միջազգային տարաբնույթ առաքելություններին 2011թ. երկրի վրա նստել է 1.478 մլրդ եվրո, ինչը շուրջ 74 մլն եվրոյով ավելի է, քան նախատեսված էր: Այս մասին նշված է ԳԴՀ-ի պաշտպանության նախարարության հաշվետվության մեջ, որն այսօր հրապարակել է «Վիրտշաֆտսվոխե» թերթը:
Երկրի համար ամենաթանկարժեք ռազմական նախագիծը եղել է Աֆղանստանի օպերացիան՝ 1.278 մլրդ եվրո: Բացի այդ` գերմանացի զինծառայողների մասնակցությունը Միջազգային անվտանգության ուժերի կազմում Կոսովոյում երկրին արժեցել է 68 մլն եվրո, սոմալեցի ծովահենների դեմ պայքարը` 62 մլն եվրո, մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում` 25 մլն եվրո:










































