Արգենտինան դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ ցանկության դեպքում բոլոր զբոսաշրջիկները կարող են պաշտոնապես միասեռական ամուսնություններ գրանցել:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մինչ այդ Կանադայում զբոսաշրջիկները կարող էին միսաեռ ամուսնություններ գրանցել պայմանով, եթե իրենց երկրում դա թույլատրված է: Արգենտինայում նման պայման դրված չէ:
Առաջին նման արարողությունը տեղի է ունեցել երեկ, երբ ամուսնացել են պարագվայցի երկու միասեռական: Պարագվայում միասեռականների ամուսնություններն արգելված են:
2002թ. Արգենտինան դարձավ առաջին լատինաամերիկյան պետությունը, որը պաշտոնապես թույլատրեց միասեռականների ամուսնությունը, սակայն նրանց արգելված է երեխա որդեգրել:
Միասեռ ամուսնությունները թույլատրված են Հոլանդիայում, Բելգիայում, Կանադայում, Իսպանիայում, ՀԱՀ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ մի քանի նահանգներում, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում:









































