Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը հասել է 17,000-ի, ինչը պայմանավորված է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլիբի շրջանում իրականացված վերջին գործողություններով:
Սիրիացի փախստականների շրջանում մեծ թվով վիրավորներ կան, որոնց տեղափոխում են սահմանամերձ շրջանում գտնվող թուրքական հիվանդանոցներ: Թուրքիայի իշխանություններն աշխատում են փախստականների համար հավելյալ ճամբարներ կառուցելու ուղղությամբ:







































