Thursday, 04 06 2026
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է

Ստորագրվել է 249 նոր ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար` նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:

ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, հատկանշելով տնտեսական-քաղաքական երկկողմ հարաբերությունների աճը, վերահաստատել է, որ չինական կողմը պատրաստակամ է ամրապնդել ու զարգացնել հարաբերությունները, և հավելել, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: «Չինաստանի և Հայաստանի ղեկավարների լավ հարաբերությունները ապահովում ու ամրապնդում են երկու երկրների փոխհարաբերությունները»,- նշել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը:

Բացի տնտեսական հարաբերություններից, չինական կողմն ակնկալում է նաև մշակութային հարաբերությունների զարգացում: «Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում նպաստել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայ-չինական մշակութային կապերի ընդլայնմանը»,- նշել է քաղաքապետը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երևան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:

Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երևան համայնքի համար: Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համանքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրանսպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու»:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում