Բասկետբոլի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա ընթացքում կայացավ 11 հանդիպում: Երեկոյի զարդը դարձավ Օքլահոմա «Սիթի» – Մինեսոտա «Թիմբերվուլզ» հանդիպումը, որի հիմնական ժամանակն ավարտվեց 116:116 հաշվով, առաջին լրացուցիչ ժամանակի ընթացքում ևս չորոշվեց հաղթողը (129:129), իսկ երկրորդ լրացուցիչ ժամանակի արդյունքում հաղթող ճանաչվեց «Օքլահոմա Սիթի»-ին` ընդհանուր 149:140 հաշվով:
Ինդիանա «Փաքեթս» – Ֆինիքս «Քոյոթս»` 111:113,
Օրլանդո «Մեջիք» – Քլիվլենդ «Կավալիերս»` 93:80,
Տորոնտո «Ռեփթորս» – Նյու Յորք «Նիքս»` 96: 79,
Շարլոտ «Բոբքաթս» – Միլուոկի «Բաքս»` 92: 112,
Ատլանտա «Հոուքս» – Նյու-Ջերսի «Նեթս»` 93:84,
Դեթրոյթ «Փիսթոնս» – Մայամի «Հիթ»` 73:80,
Օքլահոմա «Սիթի» – Մինեսոտա «Թիմբերվուլզ»` 149:140,
Ֆիլադելֆիա «Սիքսթերս» – Բոսթոն «Սելթիքս»` 99:86.
Սան-Անտոնիո «Սփերս» – Դալլաս «Մավերիքս»` 104:87,
Լոս-Անջելես «Լեյքերս» – Փորթլենդ «Բլազերս»` 103:96,
Յուտա «Ջազ» – Դենվեր «Նագեթս»` 121:102:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքի վարկածով երեկոյի, ինչպես նաև շաբաթվա լավագույն հանդիպում է ճանաչվել Օքլահոմա «Սիթի» – Մինեսոտա «Թիմբերվուլզ» մրցավեճը:
Անկասկած, երեկոյի լավագույն խաղացողն «անտառի գայլեր»-ի առաջատար Քևին Լավն էր, ով վաստակել էր 51 միավոր, իսկ Օքլահոմա «Սիթի»-ի առաջատար եռյակը` Քևին Դուրանթը, Ռասել Ուեսթբրուքը և Ջեյմս Հարդենը միասին վաստակել էին 110 միավոր (40, 45, 25 միավոր համապատասխանաբար) և կատարել էին 17 (5, 6, 6 համապատասխանաբար) արդյունավետ փոխանցում:









































