Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը պաշտոնապես բացել է BBC-ի նոր գրասենյակը Մանչեսթերի Սոլֆորդ արվարձանում գտնվող MediaCityUK համալիրում: Այս մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
MediaCityUK-ում թագուհին շրջել է հեռուստա և ռադոհեռարձակումների ստուդիաներում և մասնակցել Football Focus մարզական հաղորդման ձայնագրությանը: Բացի այդ, թագուհին այցելել է նաև BBC-ի մանկական ստուդիաներ: Էքսկուրսիայի ժամանակ նրան ուղեկցել են բրիտանական մեդիահսկայի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը և BBC North-ի ղեկավար Փիթեր Սելմոնը:
Բացի այդ, Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպ 2-րդը մի քանի հիվանդանոցներ են բացել Մանչեսթերում, որտեղ շփվել են անձնակազմի և հիվանդների հետ:
Այնուհետև թագուհին և նրա ամուսինը Մանչեսթերում մասնացել են Jubilee Garden-ի բացման արարողությանը՝ նվիրված թագուհու կառավարման 60-ամյակին:








































