Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում երեկ երեկոյան հազարավոր մարդիկ բողոքել են աֆրոամերիկացի պատանու սպանության դեմ: Նման ակցիաներ տեղի են ունեցել նաև Ֆլորիդայում և Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
17-ամյա Թրեյվոն Մարտինը փետրվարին սպանվել է Ֆլորիդա նահանգի Սթենֆորդ քաղաքում՝ ոստիկանության պարեկային խմբի կողմից: Բողոքի ակցիայի մասնակիցները դա ռասիզմի դրսևորում են համարում և պահանջում են, որպեսզի ոստիկանը ձերբակալվի:
Ոստիկան Ջոն Ցիմերմանը հետագայում հայտարարել է, որ կրակել է ինքնապաշտպանության նպատակով, քանի որ պատանու կողմից ենթարկվել է հարձակման:
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել հետաքննություն սկսել տեղի ունեցածի կապակցությամբ:









































