Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ը կազմի ծրագիր, որով կերաշխավորի Ռուսաստանի համաձայնությունը՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ կառուցելու վերաբերյալ:
Voice of America-ն հաղորդում է, որ այսօր արված հայտարարության մեջ Մեդվեդևն ասել է, թե երկու երկրների շահերից է բխում, որ անհապաղ համաձայնություն կնքվի այդ խնդրի շուրջ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի կարողացել համոզել Ռուսաստանին, որ այդ համակարգը նախատեսված է Իրանի և Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
Ռուսաստանի նախագահն այս մեկնաբանություններն արել է նախքան այս շաբաթ Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության վեհաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելը:
Ավելի վաղ՝ այս շաբաթ նախագահը Ռուսաստանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներին ասել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատասխան տալու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ծրագրերին՝ չնայած Վաշինգտոնի և Մոսկվայի միջև այժմ ընթացող երկխոսությանը:







































