14 տարվա ընթացքում Դաղստանում սպանվել է ավելի քան 30 հայտնի կրոնական գործիչ: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մահոմեդսալամ Մահոմեդովը:
«Բույնակսկի մզկիթի իմամի սպանությունը 1998 թվականից ի վեր հանրապետությունում 34-րդ հայտնի կրոնական գործչի սպանությունն է»,- հայտարարել է Մահոմեդովն ուրբաթ օրը՝ հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքերով՝ սպանությունները կրոնական ծայրահեղականների ձեռքի գործն են, ովքեր փորձում են մարդկանց համոզել, որ բռնության պատճառը իշխանական մարմինների վատ աշխատանքն է և անարդարությունը:
«Այդ ամենը կեղծիք է»,- հայտարարել է Մահոմեդովը՝ ավելացնելով, որ, հանցագործներն ունակ չլինելով նորմալ փաստարկները հակադրել իսլամի իսկական գիտակներին, պատասխանում են սպանություններով:









































