«Թալիբան»–ն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանի Աֆղանստանում խախաղություն տարածելու վերաբերյալ մի քանի հարցերի, քանի որ նրա գործունեության ընթացքում երկրում բռնությունները շարունակվում են:
UPI.com-ը հաղորդում է, որ Աֆղանստանում հակաամերիկյան մթնոլորտը սրվում է ամերիկյան ռազմաբազայում Ղուրանների այրումից և ԱՄՆ զինծառայողի կողմից աֆղան քաղաքացիների սպանություններից հետո:
«Թալիբան»–ն ասել է, որ իր խմբի անդամները Քաթարում հանդիպել են ԱՄՆ պաշտոնյաների հետ` Աֆղանստանում վստահության մթնոլորտ ստեղծելու ուղիները քննարկելու համար: Խումբը հերքել է հաղորդումներն այն մասին, որ իրենք բանակցել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:
Այսօր հրապարակված հայտարարության մեջ «Թալիբան»–ը նաև ասել է, որ անիմաստ է ընդդիմությունից պահանջել մասնակցել խաղաղության բանակցություններին։









































