Երկրագնդի տարբեր հատվածներում 2011թ. գրանցվել է վերջին 11 տարիների համար ռեկորդային տաք ջերմաստիճան: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը:
Բացի այդ, նշվում է, որ 2011թ. աշխարհում միջին ջերմաստիճանն ավելի ցածր է եղել, քան դարասկզբի ամենատաք՝ 2010 թվականին:
Այնուամենայնիվ, Երկրի վրա 2011թ. օդի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 0.40 աստիճանով ավելի շատ է տաքացել, քան միջինում 1961-1990թթ. ընթացքում:
«Աշխարհը տաքանում է մարդկային գործունեության հետևանքով: Դա արագ և անուղղելի ազդեցություն է գործում Երկրի մթնոլորտի և օվկիանոսների վրա»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարոն:









































