Եվրատլանտյան անվտանգության համակարգը դեռ միֆ է, այն պետք է դառնա իրական: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Առայժմ սա միֆ է, բայց այդ միֆը պետք է դառնա իրականություն, ու մենք բոլորս պետք է դրանում մեր մասնակցությունն ունենանք»,- ասել է նա:
Մեդվեդևը հայտարարել է, որ Հակահրթիռային համակարգերի շուրջ համաձայնության գալու համար ժամանակ դեռ կա, բայց այն սպառվում է:
«Ժամանակ կա, բայց այն սպառվում է: Ու ես կարծում եմ, որ մեր փոխադարձ շահերից է բխում շուտափույթ ելք դեպի փոխադարձ պայմանավորվածություն, բայց՝ հատկապես փոխադարձաբար ընդունելի: Պայմանավորվել, անշուշտ, կարող ենք: Դրանում կասկած չունեմ»,- ասել է Մեդվեդևը:











































