Իրաքի հյուսիսում՝ Քիրքուկ քաղաքի բանտից, փախել են 17 վտանգավոր հանցագործներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Փախուստի դիմած հանցագործների մեջ կան «Ալ-Քաիդա» խմբավորման հետ կապված 10 ծայրահեղականներ: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ բանտարկյալները անկողնային պարագաներից ճոպան են սարքել և պատուհանից ցած իջել:
Իրաքի ոսիկանությունը փնտրում է հանցագոծներին:
Քիրքուկը գտնվում է Բաղդադից 290 կմ հեռավորության վրա և Իրաքի հյուսիսում նավթային արդյունաբերության կենտրոն է:











































