Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Սիրիայում գնդակոծվել են մի շարք թուրքական բեռնատար ավտոմեքենաներ: Նրանցից մեկի վրա հայտնաբերվել է 66 փամփուշտի հետք:
Հարձակումից հետո բեռնատարի վարորդ Մեհմեթ Էզերին տեղափոխել են Հալեպի հիվանդանոց: Էզերը Հորդանանից բանջարեղեն էր տեղափոխում դեպի Թուրքիա, սակայն Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա, նրա բեռնատարը գնդակոծվում է անհայտ անձանց կողմից:
Նշվում է, որ Հալեպի հիվանդանոցում գտնվելու պատճառով նրա բեռնատարում մնացած բանջարեղենի մի մասը փչանում է:








































