Բրյուսելում` Եվրամիության երկրների արտգործնախարարները հաստատել են Բելառուսի և Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները, – հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է ավելի ուշ:
Խոսքը 12 ազգանուններով Բելառուսի այն քաղաքացիների ցուցակի ընդլայնման մասին է, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, իսկ նրանց ակտիվները Եվրամիության երկրներում կսառեցվեն:
Տնտեսական պատժամիջոցները կազդեն նաև մի շարք բելառուսական ընկերությունների վրա:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նրա ցուցակը նույնպես համալրվել է 12 ազգանունով: Որոնց թվում են՝ երկրի նախագահ Բաշար Ասադի կինը` Ասման, և երկրի ղեկավարի այլ հարազատներ:
Երկու դեպքում էլ պատժամիջոցները տարածվում են անհատների և կազմակերպությունների վրա, որոնց Եվրամիությունում համարում են ընդդեմ քաղաքական հակառակորդների ռեպրեսիաների մեջ ներգրավված:











































