Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում հանդիպեցին «օդաչուներ»-ը և «մայրաքաղաքայիններ»-ը: Մրցավեճի 26-րդ վայրկյանին Ռուսաստանի ազգային հավաքականի և Վաշինգտոն «Քեփիթալս»-ի առաջատար Ալեքսանդր Օվեչկինը բացեց խաղի հաշիվը, սակայն դա իր թիմի միակ գոլն էր, իսկ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Ֆիլադելֆիայի:








































