ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 22-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման և քարաթափման սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել:
Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով:
Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան խոշոր քարի զանգվածներ: Դրանց անկումը կարող է հանգեցնել տան կառուցվածքային տարրերի վնասմանը:
Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Երևանի քաղաքապետարանը







































