Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ հինգ տարվա ընթացքում կդադարեցնեն մահապատժի ենթարկված բանտարկյալների օրգանների օգտագործման պրակտիկան:
Ինչպես նշել է Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ երկրում կսկսվի օրգանների կամավոր նվիրատվության ծրագիր:
Իրավապաշտպանները չինական իշխանություններին մեղադրել են նրանում, որ նրանք մահապատժի ենթարկված հանցագործներին ստիպում են համաձայնել իրենց օրգանների օգտագործման հետ,- հաղորդում է BBC-ն:










































