Ուիթնի Հյուսթոնի մահից հետո նրան թմրանյութեր մատակարարող դիլերը հյուրանոցի նրա համարից անմիջապես հանել է ամբողջ կոկաինը: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ վկայակոչելով մի մարդու, որը շփվել է երգչուհու հետ նրա մահվան օրը:
Հիշեցնենք. այսօր հայտնի է դարձել, որ երգչուհին մահացել է լոգարանում սրտի նոպայից, որի պատճառը եղել է կոկաինի օգտագործումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհու մահից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նրա սենյակում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերել:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 12-ին Բևեռլի Հիլզի հյուրանոցներից մեկում:











































