«Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները շարունակում են պայքարը Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Այսօր կլրանա Մաշտոցի պուրակի «պաշտպանության» 42-րդ օրը, որի ընթացքում նախատեսվող միջոցառումները հետևյալն են.
13:00-19:00-ը՝ Մաշտոցի պուրակի պայքարի խրոնոլոգիան` լուսանկարների ցուցահանդես,
13:00-15:00-ը՝ շարունակվում են պուրակի բարեկարգման աշխատանքները,
16:00-17:00-ը՝ բջջային հեռախոսների երգի մրցույթ,
17:00-18:00-ը՝ «Քաղաքացիական ամբիոն», «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնություն, Թեհմինե Ենոքյան և Վազգեն Գալստյան,
18:00-19:00-ը՝ «Երգում ենք հայերեն» հավաքական երգասացություն,
Ծրագրում` հայ հոգևոր, ժողովրդական և ժամանակակից երգահանների ստեղծագործություններ,
19:30-20:00-ը՝ ֆիլմի դիտում, «Ամուլսար. ոսկու տենդը», «Բնապահպանների այցելությունը Ջերմուկ»,
Շարունակում է գործել դրամահավաքը` ի պաշտպանություն այգու: Չորս օրվա դրամահավաքի արդյունքում հավաքվել է մոտ 160.000 դրամ:











































