«Հիմա կգնանք իմ սենյակ, սուրճ կխմենք, և ես բաժակ կնայեմ»,- այսպես է արձագանքել Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, երբ «Երկիր»-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով ո՞ր ուժերը կանցնեն Աժ:
«Աժ նախագահը ճիշտ չի համարում, երբ ընտրողի փոխարեն որևէ մեկն է պատասխանում այդ հարցին:
«Այդ հարցին պատասխանել կարող է միայն ընտրողը»,-վստահեցրել է Նիկոյանը և նշել, որ եթե հիմա անուններ թվի, դա նաև գովազդ կլինի:
«Աժ ՀՀԿ-ական նախագահը չցանկացավ նաև ասել, թե որքան ձայներ կհավաքի ՀՀԿ-ն և արդյոք կդառնա՞ ֆավորիտ»:







































