Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) վերջին օրերին գտնվում էր Գերմանիայում: Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այսօր արդեն վերադառնալու է Հայաստան:
«Փախե՞լ էիք Հայաստանից` «Ժողովուրդ»-ի հարցին Հարությունյանը պատասխանել է. «Ես իմ գործերով եմ եկել: Ինչի ես իրավունք չունե՞մ երկրից դուրս գալ: Մինչև այս էլ ամիսը 15 օր Հայաստանում չէի, բա ինչո՞ւ ոչ մեկ չէր ասում` ուր ա: Ես գործեր ունեմ, իմ գործերն անում եմ ու վերադառնում Հայաստան»:
Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներս շատ հորինված լուրեր են տարածվել: «Ես ընդամենը դրսում իմ գործերն եմ անում, ուրիշ խնդիր չկա: Տենց տեղեկություններով էլ ուզում են իրավիճակը խառնեն»,-եզրափակել է Հարությունյանը:
«Հիշեցնենք, որ վերջինս Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու համար հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի կողմից նկատողություն է ստացել»:








































