Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով:
«Այժմ ՀՅԴ-ի «Երկիր» օրաթերթը խմբագրում է Սևակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Նա ասաց, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, և այս ընթացքում ինքը կարողացել է թերթը կայացնել, ինչից հետո հեռացել է»:
Նա հիշեցրել է, որ մասնագիտությամբ ոչ թե լրագրող է, այլ պատմաբան: Ուստի հիմա իր մասնագիտական գործերով է զբաղված: ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը ևս նշել է, որ կատարվածը որևէ կապ չունի ՀՅԴ համամասնական ցուցակի հետ:
«Թեև նշվում է, որ Սեյրանյանը նույնպես նեղացած է կուսակցությունից»,- հավելում է թերթը:









































