Երեկ «Հրապարակ»-ը գրել էր, որ խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են իրենց անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին:
«Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,- բողոքել էին արթիկցիները:
«Երեկ երկոյան մեզ տեղեկություններ հասան, որ Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է» արթիկցիներին Պետրոսյանից ազատելու համար` ճիշտ է ընդամենը ժամանակավորապես, նրան «հարկադիր» արձակուրդի է ուղարկել»:











































