Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Հյուսթոնը մահացել է լոգարանում սրտի նոպայից, ինչը կոկաինի օգտագործման արդյունք է եղել:
Հյուսթոնի սենյակում հայտնաբերվել են դեղամիջոցներ, որոնք տրամադրվում են բացառապես բժշկի ուղեգրով, սակայն, ըստ քննության, նրա մահվան պատճառը ոչ թե դեղամիջոցներն էին, այլ կոկաինը, որը հայտնաբերվել է նրա արյան մեջ: Այս մասին հայտարարել է քննիչ Քրեյգ Հարվին: Սրտի նոպայից հետո նա խեղդվել է ջրում:
Հիշեցնենք, որ Հյուսթոնը մահացել է փետրվարի 12-ին՝ Բևերլի Հիլզի հյուրանոցներից մեկում:










































