Շվեյցարացի ճարտարապետ և մեկենաս Բրունո Ջակոմետին` ժամանակակից ամենաթանկ գնահատվող քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի եղբայրը, մահացել է Շվեյցարիայում՝ 105 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է ցյուրիխյան Կունստխաուս թանգարանի կայքը:
Բրունո Ջակոմետին համարվում է Շվեյցարիայի ամենահայտնի հետպատերազմյան ճարտարպետը: Նա ծնվել է 1907 թ.՝ Ստամպա քաղաքում՝ նկարիչ Ջիովանի Ջակոմետիի ընտանիքում:
«Ինձ համար արվեստը կոչում չէ: Ես միշտ կառուցել եմ շենքեր` ելնելով դրանց ֆունկցիաներից»,- ասել է Ջակոմետին Swissifino գործակալությանը, երբ տոնվում էր նրա 100 ամյակը:











































