ԱՄՆ սենատորն այսօր ասել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կօգտագործի ԱՄՆ սահմանադրության ընձեռած հնարավորությունները, որ ԱՄՆ-ը շարունակի ռազմական օգնություն տրամադրել Եգիպտոսին:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ սենատոր Պետրիկ Լիեհին ասել է, որ դժգոհ է այդ որոշումից, որը թույլ կտա ռազմական օգնության շարունակական տրամադրումն անկախ նրանից՝ Կահիրեի կառավարությունը կաջակցի քաղաքացիական իշխանության անցմանը, թե՝ ոչ:
Սենատորն ասել է ,որ հույս ունի, թե Քլինթոնը դեռևս կսահմանափակի որոշակի ֆինանսավորման տրամադրումը` երաշխավորելու համար Եգիպտոսում ժողովրդավարությանն անցումը:







































