Ռուս պաշտոնյան այսօր ասել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպան Քոֆի Անանն այս շաբաթ կայցելի Մոսկվա` քննարկելու Սիրիայում բռնությունները դադարեցնելու իր ջանքերը:
Associated Press-ը հաղորդում է, որ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովն ասել է, որ Ռուսաստանն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհանդիպի Սիրիայի ընդդիմության պատվիրակության, ներառյալ Ազգային կոորդինացման կոմիտեի անդամների հետ, որը Սիրիայի երկու հիմնական ընդդիմադիր խմբերից մեկն է:
Ռուսաստանը, որ Սիրիայի հիմնական դաշնակիցն է, կարողացել է երկիրը զերծ պահել միջազգային պատժամիջոցներից, բայց աջակցում է Անանի` ճգնաժամը դադարեցնելու առաջարկին:









































