Եվրոգոտու ճգնաժամի վատագույն շրջանն արդեն նվազել է, վիճակը Եվրոպայում արդեն կարգավորվում է: Այս մասին ասել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին Bild թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` տնտեսական տվյալները, այնպիսիք, ինչպիսիք են ինֆլյացիան ու բյուջեի պակասուրդը, ցույց են տվել, որ իրավիճակը Եվրոպայում ավելի լավ է, քան ԱՄՆ-ում:
«Անցած աշնանը իրավիճակը իրոք կրիտիկական էր: Դա կարող էր հանգեցնել բանկերի վարկային կրախին»,- ասել է Դրագին` նշելով, որ դրա հետևանքով ընկերությունները կարող էին սնանկանալ, ու իրենք պարտավոր էին դա կանխել:








































