Գերմանիայի մունիցիպալ կրթությունների շարքում կավելանա քննություն շների տերերի համար, որի ընթացքում վերջիններս պետք է ապացուցեն կենդանիների հետ վարվելու իրենց ունակությունները: Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 21-ին, գրել է The Local:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2013 թվից:
Նման օրենք արդեն ընդունվել է Սաքսոնիայում 2011 թ., ըստ որի՝ շների տերերը պետք է ցույց տան, որ իրենք շների վարքի և նրանց խնամքի մասին բավարար գիտելիքներ ունեն: Գոյություն ունեն թե՛ գրավոր թեստերը և թե՛ գործնական վարժություններ:
Իսկ շներն, իրենց հերթին, կանցնեն մի շարք վարքագծային թեստեր: Կենդանիները պետք է ցույց տան, որ իրենք վտանգ չեն ներկայացնում հասարակության համար և կարող են իրենց հանգիստ պահել օտար մարդկանց կողքին: Շների մաշկի տակ կտեղադրվեն նույնականացման չիպեր:
Շների տերերի քննություն տալու անհրաժեշտությունը առաջացել է՝ մարդկանց վրա շների հարձակումների թվի աճի պատճառով:
Ըստ Բեռլինի իշխանությունների՝ 2011 թ. գրանցվել է շների՝ պատահական անցորդների վրա հարձակման 704 դեպք, որն 6 անգամ ավելի շատ է քան 2010 թ.:
Բեռլինում նույնպես պատրաստում են նման օրինագիծ, որի նախաձեռնողը տեղի «Կանաչների» կուսակցությունն է:











































